Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ԿԽԱՂԱ «ԱԼԱՇԿԵՐՏՈՒՄ»

Մարտունու «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Բուլղարիայի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Պիրինի» հարձակվող Վիկտոր Շիշկովի հետ: Նա փորձաշրջան էր անցնում թիմի կազմում, մասնակցել է ուսումնամարզական հավաքին ու ստուգողական հանդիպումներին:

«Ալաշկերտն» այս տարի նորամուտը կնշի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Օգոստոսի 3-ին կայանալիք մեկնարկային տուրում «Ալաշկերտը» «Հանրապետական» մարզադաշտում կմրցի «Ուլիսի» հետ: