Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԻՆԳ ՀԱՅԻ ԵՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հուլիսի 26-ին հինգ հայ տղամարդ է առեւանգվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանք եղել են Հալեպից Երեւան ուղեւորված ավտոբուսում։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանի մոտ։

Ուղեւորների թվում եղել են նաեւ կանայք, սակայն հայտնի է դարձել, որ կանանց ազատ են արձակել, իսկ տղամարդկանց գտնվելու վայրն անհայտ է։ 

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում  է 100 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: