Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ իշխանությունն ամեն կերպ փորձում է լռեցնել արցախցիների ձայնը. քաղաքագետը՝ Սամվել Շահրամանյանի շուրջ գործընթացների մասին

22/02/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում իշխանության եկած խումբն, իհարկե, ամեն կերպ փորձում է լռեցնել արցախցիների ձայնը. սկզբում հանձնեցին Արցախը, հայ ժողովրդին բերեցին ևս մեկ պարտության, հետո դրա դեմ ոչինչ չստացան և հիմա փորձում են լռեցնել արցախցիներին՝ անգամ չբարձրացնելով նրանց՝ Արցախ վերադարձի հարցը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի շուրջ վերջին օրերի զարգացումներին։

Հիշեցնենք, որ վերջինս երեկ  Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարցաքննության էր հրավիրել։ Բացի այդ՝ դիմակավորված անձինք երկու օր առաջ քաղաքացիական մեքենայով կանգնեցրել էին Սամվել Շահրամանյանի մոտ հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանելյանին, ձեռնաշղթաներ հագցրել և իր իսկ մեքենայով տարել անհայտ ուղղությամբ։

«ՀՀ իշխանություններն արցախցիների հարցով անգամ մինիմալ պահանջներ չեն բարձրացնում։ Դա պարզից էլ պարզ է։ Գուցեև հնարավոր է՝ մի օր արցախցիները բողոքի ձայն բարձրացնեն, բայց չպետք է մոռանալ, որ նրանց մի մասն արդեն իսկ հեռացել է Հայաստանից, մեծ մասն էլ, հնարավոր է, աշխատանք չգտնելու և այլ պատճառներով առաջիկայում հեռանա»,- նշեց Արթուր Խաչիկյանը։

Քաղաքագետը չբացառեց, որ արցախցիների շրջանում ինչ-որ պահի պրոտեստային տրամադրություններ հասունանան, և որոշակի խմբեր ՀՀ իշխանություններին կոնկրետ պահանջներ ուղղեն։

«Բայց մյուս կողմից մեր ժողովուրդը հոգնել է բողոքելուց։ Մենք անընդհատ բողոքում ենք, սակայն, ցավոք սրտի, ոչ մի բան չի փոխվում. մարդ չունենք, որ այդ բողոքն իր հետևից տանի։ Մենք այնպիսի ընդդիմություն չունենք, որը կկարողանա այդ բողոքներն ուղղել ճիշտ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Սամվել Շահրամանյանին, ՀՀ իշխանությունները միշտ էլ կփորձեն լռեցնել նրան։ Երբ Արցախի անկումը տեղի ունեցավ,  և Երևանում բողոքի ակցիաներ սկսվեցին, ՀՀ իշխանությունները բավականին կոշտ արձագանքեցին, այս խմբի ղեկավարը շատ անընդունելի լեզու օգտագործեց, արցախցի ուսանողների վրա հարձակումներ եղան»,- հիշեցրեց մերև զրուցակիցը։

Հիշեցնենք, որ իր թիկնապահի մեքենայում հայտնաբերված թմրանյութի մասին խոսելիս Շահրամանյանը նշել էր.

«Կխնդրեի պատասխանատու ուժային մարմիններին` շատ կարճ ժամանակահատվածում լուծել Աշոտ Դանիելյանին ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է: Բոլորս ականատես ենք եղել դրան։ Մեծ հարցեր է առաջացնում նաև այդ ձերբակալության օրինաչափությունը` 20 հոգով, դիմակավորված, քաղաքի կենտրոնում ձերբակալել անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ և ձերբակալել նրան նախագահին սպասարկող մեքենայի միջից, կարծում եմ, որ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, և մենք առաջիկայում կստանանք այդ հարցերի պատասխանները։

Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով, պետք է գտնվեն լուծումներ` Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար։ Իմ կարծիքով, եթե այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը և այն միշտ արյունահոսելու է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարն առաջին անգամ կայցելի Հայաստան

Հաջորդ գրառումը

Սամվել Շահրամանյանը արցախյան վարչական իրողության մի «винтик»-ն է, որը նույնպես կատարվածի համար պատասխանատվություն է կրում. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Սամվել Շահրամանյանը արցախյան վարչական իրողության մի «винтик»-ն է, որը նույնպես կատարվածի համար պատասխանատվություն է կրում. քաղաքագետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական