Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ֆրանսիայի պաշտպանության նախարարն առաջին անգամ կայցելի Հայաստան

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն կայցելի Հայաստան.  հայտնում է ֆրանսիական RTL ռադիոն։

Այն կլինի  Լեկորնուի առաջին այցը Հայաստան։

Հարցազրույցում նախարարը նշել է, որ իր երկիրը պատասխանատու է Հայաստանին օգնելու, մասնավորապես նրա պաշտպանական ներուժի ընդլայնման հարցում։

Ըստ Lecornu-ի՝ խոսքը բացառապես պաշտպանական նպատակներով նախատեսված զենիթային համակարգերի ու զրահատեխնիկայի մատակարարման մասին է։