Ֆուտբոլի Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը պայմանագիր է կնքել Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Տորպեդո-ԲելԱզ-ի» հետ: Վերջինս առաջնության 18-րդ տուրից հետո 24 միավորով բաժանում է 5-6-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ Գյոզալյանը նախորդ առաջնությունում «Իմպուլսի» կազմում 22 գոլ էր խփել: «Իմպուլսի» լուծարումից հետո Գյոզալյանը թեեւ մարզվում էր «Բանանցում», որում սկսել է ֆուտբոլային կարիերան, սակայն ցանկանում էր արտերկիր տեղափոխվել, ինչը եւ իրականացավ: