ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակում կայացավ ՌՀՄ ղեկավարության եւ Մոսկվա քաղաքի ներքին գործերի գլխավոր վարչության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվեց «Մատվեեւյան» շուկայում տեղի ունեցած միջադեպից հետո ստեղծված իրավիճակը:
Ներքին գործերի գլխավոր վարչության ներկայացուցիչները տեղեկացրին, որ անկարգությունների պատճառով ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիների թվում հայեր չկան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Պոդոլսկում ճանապարհատրանսպորտային հայտնի պատահարի լուսաբանմանը ռուսական եւ հայկական ԶԼՄ-ների կողմից:
Կողմերը պայմանավորվեցին նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական, նպատակ հետապնդելով ստեղծել փոխադարձ շփումների առավել արդյունավետ մեխանիզմ` ազգամիջյան բնույթ կրող հնարավոր միջադեպերը կանխարգելելու համար: Համաձայնություն ձեռք բերվեց նաեւ անցկացնելու մի շարք համատեղ միջոցառումներ: