Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կը նահանջէ լեզուն… կը նահանջէ լեզուն…», բայց արդեն` հայոց պետության պայմաններում

ԱԶԳ
01/02/2024
- 1 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

…Լեզուն ազգի ինքնության ու գոյության ցուցիչն է, որով հայ դպրոցականը  սկսում է հաղորդակցվել իր արմատների հետ, ձեւավորվում է ազգային գիտակցությունը:  Հենց ազգային ինքնությունը պահպանելու համար են մեր նախնիները պայքարել, որ անգամ պատմական գաղթօջախներում, հետո նաեւ՝ Սփյուռքում  կառուցվեին դպրոցներ ու վարժարաններ, որ հայ սերնդի մեջ վառ պահեին հայրենիքի պատկերը, պահպաներ հայ մշակույթը:  Եվ բոլոր ժամանակներում այդ դասագրքերը ստեղծելու գործը երբեք չի վստահվել պատահական մարդկանց, ինչպես այսօր: Թիրախում այն կրտսեր սերունդն է, որ դեռ չի հասցրել ճանաչել ու իրեն նույնականացնել այն ազգի հետ, որին պատկանում է՝ իր անցյալով ու հոգեւոր ժառանգությամբ: Յոթերորդ դասարանի «Հայոց պատմության» խեղաթյուրված դասագրքի կողքին հնարավոր չէ անտեսել նաեւ երկրորդ դասարանի «Մայրենի լեզվի» դասագիրքը, որի առաջին մասը շրջանառության մեջ դրվեց դրա դեմ պայքարի մեծ ալիքի պայմաններում: Հիշում ենք, թե ինչպես էին դասագրքից այլեւս դուրս մղվել հայ մեծերի գործերը, անգամ Հովհաննես Թումանյանի ծննդավայրի անունը ներկայացվել էր թուրքական անվանումով` Համամլու, իսկ էջերն էլ երիզված էին մեր թշնամի պետության դրոշի գույներով: Ազգային արժեքներն ու պատմությունը խեղաթյուրված ներկայացնելու ծրագիրը նույն տրամաբանությամբ շարունակվում է նաեւ «Մայրենի լեզվի» դասագրքի  ՝ երկրորդ կիսամյակի համար նախատեսված հաջորդ մասում:

Նշենք, որ դասագրքի հեղինակներն են Անահիտ Արնաուդյանը եւ Մարինե Մանուկյանը: Հրատարակվել է 7075 տպագրական օրինակով: 

Եվ այսպես, մի քանի դրվագ հիշատակելն էլ բավական է ցույց տալու համար, թե ինչպիսի նենգադավ ծրագիր է իրականացվում հայ նոր սերնդի հանդեպ:

Դասագիրքը հայ աշակերտի առաջ բացվում է «Հայաստանյան խճանկար» վերտառությամբ ոչ լիարժեք տեքստով, որը  մի միջակ փորձ է պատմելու  Հայկական լեռնաշխարհի մասին: Այստեղ այլեւս խոսք չկա մեր այն աշխարհագրական տարածքների մասին, որոնք Հայոց ցեղասպանության հետեւանքով մնացել են Արեւմտյան Հայաստանում: Սերնդե-սերունդ հայ դպրոցականը թե՛ Հայոց պտմության, եւ թե՛ Մայրենի լեզվի դասագրքերում կարդում էր, որ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Բիբլիական Արարատն է: Ամենաաչքի ընկնող տողը սա է. «…Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի չորս սուր կատար…»: Հաստատուն քայլերով փորձ է արվում այսօրվա սերնդի համար փակելու Հայոց պահանջատիրության էջը: Չկան մեր մեծերի այն բանաստղծությունները, որոնք նվիրված են Արարատին:Երեւան քաղաքի հիմնադրման մասին խոսելիս անգամ չի նշվում , թե ե՞րբ եւ ո՞ր դարաշրջանում Արգիշտի արքան կառուցեց Էրեբունին:

Մեկ այլ ակնառու օրինակ. գրքի 21-րդ էջի տեքստը կոչվում է. «Մեսրոպ Մաշտոցը եւ հայ գրերի գյուտը»: Սա Մայրենի լեզվի դասագրքերի ամենակարեւոր թեմաներից է եղել, որը, սովորաբար տեղ է գտել ամենաառաջին էջերում: Բայց սույն  դասագրքի հեղինակները որոշել են, որ Հայոց գրերի ստեղծման մասին խոսելիս չպետք է նշեն  Սահակ Պարթեւ կաթողիկոսին եւ Վռամշապուհ արքային: Դրանով հայ մանուկին հիմքեր չպետք է տան հետագայում հասկանալու, որ հայ ազգը այդ դարաշրջանում իր գոյաբանական պատերազմը հաղթեց եկեղեցի -պետություն ամուր միասնությամբ, որը հետագայում էլ  դարձավ մեր ազգային կարեւոր կոնցեպտը. մի արժեք, որն  այսօր նույնպես հակահայ ուժերի թիրախում է : Նշվում է միայն, որ Մեսրոպ Մաշտոցը առաջին դպրոցները բացեց Հայաստանում, եւ այլեւս ոչ մի խոսք Արցախի Ամարասի հռչակավոր վանքի մասին, որը մեր կրթական առաջին կենտրոններից է եղել:

Մեկ ուրիշ օրինակ, որը կարող ենք համարել փորձ՝ հարվածի տակ դնելու նաեւ մեր ամբողջ միջնադարյան շրջանը: Բոլորս ենք մեր դպրոցական դասագրքերից հիշում Վարդան Այգեկցու իմաստուն առակները: Եվ ահա դրանցից մեկը տեղ է գտել 32 -րդ էջում եւ չի նշվում հեղինակը: Ընդամենը գրված է . «Միջնադարյան զրույց»: Այդ ո՞ր ժողովրդի միջնադարյան շրջանի մշակույթի  մասին է խոսքը: Իր հարուստ անցյալով կրթված , վաղվա ուժեղ սերնդի՞ց եք վախենում, որը դառնալու է պահանջատեր եւ պայքարելու է մեր պատմական իրավունքների համար: Սրանո՞վ է պայմանավորված այս ծրագիրը՝ Մայրենի լեզվի խեղաթյուրված ու աղճատված դասագքերի միջոցով հայ մանուկի մեջ սպանել հայրենիքը ու նրա անցյալը: Իսկ մեր նյութական սահմաններով Հայրենիքից զատ կա նաեւ «Հոգեւոր Հայաստանը», որի մասին ժամանակին հոդված է գրել Վահան Տերյանը: Այդ «Հոգեւոր Հայաստանի» սահմանները մեզ համար  ընդգրկում են ե՛ւ այսօրվա Հայաստանը, ե՛ւ Արեւմտյան Հայաստանն ու Արցախը:

«Մայրենի լեզվի» այս դասագիրքը եւս պետք է դուրս մղվի հետագա գործածությունից: Հայոց  լեզվի դեմ այս արշավը նոր չէ այս անհայրենիք իշխանությունների օրոք. դեռ երկու տարի առաջ էին տարբեր բուհերից դուրս մղել Հայոց  լեզվի դասավանդման ծրագիրը՝ պատճառաբանելով, թե դա կխանգարի   ուսանողին դառնալու լավ գիտնական: Այնինչ Հայոց լեզուն գիտության լեզու է դեռ 5-րդ դարից, ինչի մասին խոսել են բազում նշանավոր հայագետներ: Սակայն հարկ ենք համարում հիշատակել աշխարհառչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի խոսքը, որը սերունդների համար ունի կտակի արժեք.

«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից՝ անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ»:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Նախորդ գրառումը

«Ֆաջր» կինոփառատոնի մասին

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի գռեհիկ բառապաշարի ֆոնին ՔՊ-ականները «պայքարում» են «գողականի» քարոզի դեմ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական