Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը` Երիտասարդների օրհնության օրը

27/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ս․ Սարգսի տոնը: Տոնը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ, հռչակվել է նաև Երիտասարդների օրհնության օր:

Ժամանակին այս օրվա սովորություններից էր նաև փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին ու սպասել զորավարի ձիու պայտի հետքին: Ում մատուցարանի մեջ այն հայտվեց, այդ տարի կիրականանա նրա երազանքը:

Սրանք տոնի ժողովրդական սովորություններն են, սակայն առավել կարևոր է հոգևոր խորհուրդը․ սա մեծ սիրո տոն է, որը վկայում է պայքարի, ինքնազոհաբերման, հանուն սիրո նահատակվելու մասին։

Ս․ Սարգիս. սիրո մարտիկը

Ամենահաղթ ռազմիկ, գերազանց սպարապետ, արագահաս օգնական, երիտասարդների ու սիրո բարեխոս, սիրահարների պահապան. Ս․ Սարգսին ներկայացնում են բազմաթիվ դրական հատկանիշներով:

Այս զորավարը հայերի ամենասիրելի սրբերից է, նշում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Հիշեցնում է` զորավարը ոչ միայն իր հավատքի, այլև իր ռազմական հմտության, նվիրումի ու քաջության շնորհիվ տոնել է բազմաթիվ հաղթանակներ` հոգևոր ու աշխարհիկ կյանքում: Այդ հաղթանակների վկայությունն է նաև աստվածային սիրո հաղթանակը։ Նա իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

«Քրիստոնեությունն ամբողջությամբ սիրո մարմնացումն է: Հովհաննես Ավետարանիչն ասում է՝ Աստծո անունը սեր է: Զորավարն այդ սիրո մարտիկն էր»,- նշում է հոգևորականը:

Տեր Շահեն ընդգծում է՝ այս զորավարի կերպարը միշտ ոգեշնչել է երիտասարդներին՝ որպես երազանքի իրագործողի: Երիտասարդները դիմում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Հոգևորականը հորդորում է Ս․ Սարգիս զորավարի տոնին խնդրել Սրբի բարեխոսությունը:

Ավանդությունը պատմում է․․․
Ս․ Սագիսը հայ չէ, բայց նրա անունը կապվում է Հայոց աշխարհի հետ։ Ս․ Սարգիսը արիության համար Կոստանդիանոս կայսեր կողմից կարգվում է իշխան ու սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում:

Տեր Շահեն ընդգծում է՝ նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև քարոզիչ, տարածում էր քրիստոնեության լույսը.

«Հայտնի են նրա բազմաթիվ քաջագործությունները, միշտ հաղթանակներ է տոնել թշնամու դեմ»։

Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Սարգիսը իր որդի Մարտիրոսի հետ ապաստանում է Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան: Հայոց արքան, իմանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է դեպի Պարսկաստան, հորդորում է Սարգսին՝ գնալ Շապուհի մոտ: Շապուհը նրան նշանակում է զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, Ս․ Սարգսի շնորհիվ հրաժարվում են հեթանոսությունից:

Շապուհ արքան, սակայն, պահանջում է նրանից պաշտել կրակն ու զոհ մատուցել: Զորավարը մերժում է ու կործանում բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակվում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Ըստ ավանդության՝ նահատակվելուց հետո՝ նրա մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև զորավարին հավատարիմ զինվորները:

«Քրիստոս մարմնացավ, Հարություն առավ, իր արյունով փրկեց ամբողջ մարդկությանը։ Մարդկությունը Քրիստոսի անվան համար նահատակվում է մինչև այսօր»,-նշում է Տեր Շահեն։

Տոնը՝ եկեղեցում

Տեր Շահեն տեղեկացնում է՝ Ս․ Սարգսի տոնին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կատարվում է Երիտասարդների օրհնության կարգ: Պատարագ է մատուցվում սրբի անունը կրող երկու եկեղեցիներում:

Այդ օրը Մատենադարանից Առաջնորդանիստ Ս․Սարգիս եկեղեցի է բերվում 17-րդ դարում Ս․ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Ս. Պատարագի ողջ ընթացքում լինում է Ս․ Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում է մնում մինչեւ երեկոյան ժամերգությունը:

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ՝ Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցի է բերվում նաև Ս․ Սարգսի աջը: Սուրբ աջը եկեղեցում է մնում մինչեւ երեկոյան ժամերգությունը:

Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմում, Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, կազմակերպվում են տարբեր այլ միջոցառումներ ևս։ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այս տարի կլինի ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեցների օրհնության կարգ: Այնուհետև սիրահարները կկարողանան միմյանց սեր խոստովանել գրքերի միջոցով։ Նկարիչների միությունում կբացվի ցուցահանդես։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկները

Հաջորդ գրառումը

ՀՀ ԱԳՆ-ն մեղադրում է Ադրբեջանին քարտեզների թեման շահարկելու և այդ քայլը էսկալացիայի առիթի վերածելու փորձի համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ԱԳՆ-ն մեղադրում է Ադրբեջանին քարտեզների թեման շահարկելու և այդ քայլը էսկալացիայի առիթի վերածելու փորձի համար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական