Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՉԻ՛ ՓԼՈՒԶՎԵԼ

31/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երեկ, օրվա ընթացքում, միջազգային շրջանակներում հակասիրիական կոալիցիայի փլուզման մասին տարածված լավատեսական լուրերին հաջորդեց, արդեն երեկոյան, նախորդ օրերին տիրապետող հոռետեսությունը, թե, այնուամենայնիվ, Մ. Նահանգները, Ֆրանսիան, Թուրքիան եւ, անշուշտ, Իսրայելը ավելի քան վճռական են քիմիական զենքի առկայության ու կիրառման պատրվակով Սիրիային ռազմածովային եւ օդային հարվածներ հասցնելու իրենց ծրագիրը իրականացնելու գործում:

Ցերեկվա լավատեսության պատճառը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի որոշումն էրՙ ո՛չ ռազմական գործողություններին: Նկատի ունենալով նախկին վարչապետ Թոնի Բլերի ստախոսությունները եւ հատկապես 2003 թ. իրաքյան խարդավանքը, խորհրդարանն արգելեց կառավարությանը ռազմական որեւէ քայլ ձեռնարկել Սիրիայի դեմ: Բրիտանական խորհրդարանի զույգ պալատներում հարցը դրվեց հստակ ու մեկինՙ ո՞րն է նպատակը հակասիրիական ռազմական հարվածների, ի՞նչ է շահում սիրիացի ժողովուրդը այդ հարվածներից եւ, երրորդ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ հարվածներից չեն օգտվի Ասադի վարչակարգի դեմ կռվող բազմատարր խմբավորումների մեջ ազդեցիկ տեղ գրավող Ալ-Ղաիդան եւ ահաբեկչական մյուս խմբերը: Եվ վարչապետ Կամերընի պերճախոսությունը այս անգամ բավարար չեղավ տարհամոզելու պատգամավորներին: Եվ նրա ռազմատենչ bravado-ն վերածվեց ափսոսանքի մրմունջի…

Բրիտանացի պատգամավորների դիրքորոշումը հույս էր ներշնչել բոլորին, որ Մ. Նահանգների գլխավոր եւ հզոր դաշնակցի այդ հետքայլը ազդանշան է հակասիրիական կոալիցիայի փլուզման:

Սակայն խաղաղասիրական շրջանակների այդ հուսադրման վրա սառը ցնցուղի տպավորություն թողեց, արդեն հետմիջօրեին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, թե իր երկրի դիրքորոշումն անկախ է Բրիտանիայից եւ, խնդրին հաղորդելով ֆրանսիական ոճՙ քիմիական զենքի առկայության խնդիրը տեղափոխեց բարոյական հարթություն, խոստանալով պատժել Ասադի վարչակարգին… մարդասիրական նկատառումներով:

Սակայն Սիրիային սպասվող դժխեմ ճակատագիրը ավելի հստակ ուրվագծվեց ավելի ուշ, արդեն գիշերը, երբ Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հանդես եկավ հստակ հայտարարություն-պատճառաբանությամբ, վկայակոչելով ամերիկյան հետախուզական ծառայությունների տվյալներն ու Օբամայի վարչակազմի եզրակացությունըՙ նախագահ Ասադի զորքերն են, նախօրոք ծրագրված գործողությամբ, քիմիական լիցքով հրթիռներ արձակել Դամասկոսի մոտ Ղոթայի շրջանում, սպանելով 1430 քաղաքացի, որոնցից շուրջ 400-ըՙ երեխաներ: Հանդես գալով բոցաշունչ ճառով, պետքարտուղարը շեշտեց, չսպասելով ՄԱԿ-ի տեսուչների այսօր հայտարարելիք եզրակացությանը, անգամ քամահրալից շեշտելով, որ տեսուչներին մանդատ չի տրված որոշելու, թե ո՞ր կողմից են արձակվել մահաբեր ռումբերը, ու նշելով նաեւ, թե կարիք չկա սպասելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եզրակացությանը, քանզի այնտեղ կրկին սպասվում է Ռուսաստանի «օբստրուկցիոնիստական» վետոն, եւ հստակ ու մեկին հայտարարեց, որ նման հարցերում Մ. Նահանգներն իր շահերից բխող անկախ որոշումներ առնելու իրավունք ունի, ապավինելով նաեւ իր հավատարիմ դաշնակիցներ Ֆրանսիայի, Թուրքիայի, Իսրայելի ու մյուսների օժանդակությանը: Նա խուսափեց Մեծ Բրիտանիայի անունը նշելուց ու բրիտանացիների մեծամասնության կարծիքի արտահայտիչ խորհրդարանի կեցվածքը մեկնաբանելուց, անգամ այդ կապակցւթյամբ ափսոսանք արտահայտելուց:

Այսպիսով, ամերիկյան արմադան անհամբեր սպասում է նախագահ Օբամայի հրահանգին, այսինքնՙ տարածաշրջանային նոր աղետի…

Նախորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԿՐԱՄՆԻԿՆ ՈՒ ԱՆԴՐԵՅԿԻՆԸ

Հաջորդ գրառումը

ՍԱՐԳՍՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական