Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ՍԱՐԳՍՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահը կհանդիպի Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առեւտրատնտեսական, էներգետիկ եւ հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը:

Ենթադրվում է նաեւ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների եւ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում: