Դեկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, Հայաստանի կինոգործիչների միության փոքր դահլիճում (Հենրիկ Մալյանի անվան թատրոն, Վարդանանց փողոց 18) տեղի կունենա մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարլեն Ժիրայրի Միրզախանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ակունք» ֆիլմի հրապարակային առաջին ցուցադրությունը, կազմակերպությամբ Հայաստանի կինոգործիչների միության:
Ֆիլմի սցենարի հեղինակ՝ Դիանա Մարկոսյան, ռեժիսոր՝ Արտյոմ Աղասարյան, օպերատոր՝ Հրայր Սիրականյան, մոնտաժ՝ Արթուր Փարայան:
Բացման խոսք՝ Միության նախագահ, ժողովրդական արտիստ, Եվրոպական կինոակադեմիայի ակադեմիկոս՝Հարություն Խաչատրյան: