Իսպանիայի շախմատի թիմային առաջնության 5-րդ տուրում «Էքստրեմադուրան» ոչ-ոքի խաղաց «Գաբեզայի» հետ: Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց Դավիթ Գուիջարոյի հետ: Գաբրիելն անցկացրած 5 պարտիաներում 3 միավոր է վաստակելՙ մնալով անպարտելի:
5 տուրից հետո «Էքստրեմադուրան» 4 միավորով 6-րդ տեղում է: Առաջատարը «Սոլվայն» է, որն առաջին միավորը կորցրեցՙ ոչ-ոքի խաղալով «Գրոս Խակե Տալդեայի» հետ: