Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼԵԳԵՈՆԱԿԱՆՆ Է

ՀՀ հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը Sports.kz կայքի կողմից ճանաչվել է Ղազախստանի լավագույն լեգեոնական: Հիշեցնենք, որ Գեւորգը հանդես է գալիս երկրի չեմպիոն Կարագանդայի «Շախտյորի» կազմում, որը եվրոգավաթներում պայքարը շարունակելու է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում:

10 լավագույն լեգեոնականների ցանկում տեղ են զբաղեցրել եւս 2 հայ ֆուտբոլիստներ: «Կայրաթի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը 6-րդն է, իսկ «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: