Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԽՏԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ

14/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013

Եվրոպական երկրներին «հանձնվող» հայերի 97%-ը մերժվում է փախստականի կարգավիճակ ստանալու հարցում: Սակայն ո՛չ մեծաթիվ մերժումները, ո՛չ ծախսված ունեցվածքը, ո՛չ Հայաստան չվերադառնալու հնարավորությունը, ո՛չ գիշերային բռնաբարությունները, ո՛չ թմրանյութերի շրջանառությունը, ո՛չ էլ անգամ փախստականների ճամբարներում սեփական երեխաներից զրկվելը չեն կանգնեցնում նրանց:

Խորտակման ճանապարհը. ինչի՞ է հանգեցնում արտասահմանյան երկրներում ապաստան փնտրելը

Վերջին տասնամյակներում Հայաստանում նորաձեւ է դարձել եվրոպական երկրներում ապաստան փնտրելը: Քանի որ համարվում է, որ Հայաստանում չկան քաղաքական ճնշումներ, երկրի տարածքում քաղաքացիական պատերազմ տեղի չի ունենում, ապաստան են խնդրում տնտեսական միգրանտները:

Երեւույթն այնքան տարածվել է, որ կորցրել է իր անսովորությունն, ու Հայաստանում շատերը Եվրոպայում ապաստան փնտրելը կոչում են «հանձնվել» եւ ազատ քննարկում են այդ «հնարավորությունը»: Միեւնույն ժամանակ, նրանք հաշվի չեն առնում, որ մերժման հնարավորությունը 97% է, եւ դրական պատասխանի մշուշոտ հույսով պետք է ճամբարային ահավոր պայմաններում աֆրիկացի եւ պակիստանցի փախստականների հետ անցկացնեն մի քանի ամիս, երբեմն էլ` մի քանի տարի:

«Փախստականի» կարգավիճակի ստացում

Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր կոմիսարի տվյալներիՙ 2011 թ. Հայաստանի քաղաքացիներից փախստականի կարգավիճակի ստացման 6230 հայտ է ներկայացվել, եւ գրեթե բոլորն էլ` եվրոպական երկրներ: Ըստ վիճակագրությանՙ Հայաստանի «փախստականների» գրեթե կեսը դիմել է Ֆրանսիա, մյուս դեպքերում դիմումները եղել են Նիդեռլանդներում, Լեհաստանում եւ այլ երկներում ապաստան ստանալու համար:

Իսկ փախստականներն իրոք իրական չեն: «Փախստականներն» օգտագործում են կեղծ լուսանկարներՙ ցույց տալով, որ իբր թե Հայաստանում անտանելի աղքատություն է, քաղաքական ահաբեկչություն կամ չգիտեմ թե էլ ինչ, որպեսզի միեւնույն շարքում հայտնվեն Սոմալիի, Աֆղանստանի եւ այդպիսի այլ երկրների բնակիչների հետ: Մյուսները կաշառքի միջոցով ձեռք են բերում Հայաստանում ադրբեջանցի փախստականի կարգավիճակ: Այսօր արդեն «մոդայիկ է դառնում» ներկայանալը որպես ոչ ավանդական կողմնորոշման հետեւորդներ, ովքեր իբր թե հետապնդվում են Հայաստանում: Ինչեր ասես չես անի այդ երանելի կարգավիճակն ստանալու համար…

Վերջին տասնամյակում Հայաստանի քաղաքացիների համար դրական պատասխան ստանալու հավանականությունը տարեցտարի նվազում է: Օրինակ, ըստ Եվրոմիության Eurostat վիճակագրական ծառայության տվյալներիՙ 2011 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանից ստացված հայցադիմումների 95.5 %-ը մերժվել է, եւ այն քչերից, ում տրվել է դրական պատասխան, միայն 1.5 %-ն է ստացել հենց փախստականի կարգավիճակ:

Համեմատության համար նշենք, որ կոնֆլիկտի մեջ գտնվող տարածքներից (Սոմալի եւ Էրիթրեա) ստացված հայցադիմումների 67-73 %-ն ստացել է դրական պատասխան, հին կոնֆլիկների մեջ գտնվող տարածքներից (Իրաք, Աֆղանստան) ստացված հայցադիմումներից դրական պատասխան է ստացել գրեթե կեսը, իսկ քաղաքական ճնշումներով հայտնի երկրներից (Թուրքիա, Բելառուս) դրական պատասխան է ստացել հայցադիմումների 15-20%-ը: Միեւնույն ժամանակ, առանց քննվելու մերժվում է դիմումների մեկ երրորդը, եւ սա վերաբերում է բոլոր երկրների միգրանտներին. Հայաստանն այստեղ բացառություն չէ: Հայաստանից դուրս եկող դիմումների 97%-ը մերժվում է կամ ընդհանրապես չի էլ քննարկվում ընդունվող երկրների միգրացիոն կազմակերպությունների կողմից:

Կյանքը փախստականների ճամբարում

«Փախստականների» ճամբարում կյանքը շատ դժվար է: Միգրանտները բախվում են սոցիալական ծանր պայմանների եւ անտարբեր վերաբերմունքի:

Ըստ Գերմանիայում փախստականներին օժանդակություն ցուցաբերող Pro Asyl կազմակերպության ներկայացուցիչ Բերնդ Միզովիչիՙ վերջին քսան տարիների ընթացքում պետությունը «վարում է փախստականներին վախեցնելու քաղաքականություն»:

Ըստ նրա, դա կապված է միգրանտների հոսքի կտրուկ մեծացման հետ, որը տեղի ունեցավ 1990-ականներին եւ ինչն էլ իր հերթին պատճառ դարձավ հասարակության մեջ քսենոֆոբիայի առաջացման:

Այս իրավիճակը բնորոշ է եվրոպական այլ երկրների եւս: «Վախեցնելու քաղաքականություն» ասելով Pro Asyl-ը նկատի ունի սոցիալական ցածր վճարները, աշխատելու արգելքն ու փախստականների ստիպողաբար տեղավորումը երկրի խորքում գտնվող գավառների հանրակացարաններում:

Միեւնույն ժամանակ, այս ոլորտում ամեն տարի իրավիճակը վատթարանում է: Քանի որ փախստականները շատ են, ավելանում են միգրանտների գործերը, որոնք պետք է քննարկվեն: Հետեւաբար, փախստականներն առավել երկար են մնում ճամբարներում: Աճում է եւ մերժումների թիվը, եւ արդեն 2011-ին Հայաստանի քաղաքացիների դիմումների մերժումը հասել է 97 %-ի:

Իհարկե, փախստականների տարբեր ճամբարների պայմանները նույնը չեն. հանդիպում են եւ այնպիսիք, որտեղ կարելի է ապրել ընտանիքով մեկ կամ անգամ երկու սենյակում: Սակայն առավել հաճախ հանդիպում են գերբնակեցված հանրակացարաններ կամ անգամ վրանային ճամբարներ, որտեղ մարդիկ ապրում են սարսափելի հակասանիտարական պայմաններում: Այնտեղ անհնար է չբախվել այլ երկրներից եկած փախստականների հետ, իսկ հաշվի առնելով Սոմալիի, Աֆղանստանի, Պակիստանի եւ այլ երկրների փախստականների թիվը` հայերը միշտ էլ տուժող կողմն են լինում:

Այդպիսի ճամբարներում հազվադեպ չեն գիշերային բռնաբարությունները, ինչը զարմանալի չէ քրեական միջավայրում:

Շատերը հաշվի չեն առնում փախստականների ճամբարների քրեականացումը: Շատերը գնում են հանցագործ քայլի այն պատճառով, որ չեն կարողանում ապրել փախստականների թոշակով: Մյուսները տարվում են թմրանյութերով, որոնք անցնում են ճամբարներով: Այստեղ արդեն հնարավոր չէ խուսափել վտանգից. երեխաները կարող են տարվել թմրանյութերով: Ճամբարներում հաճախ ընտանիքներ են քանդվում. կանայք թողնում են իրենց անհաջողակ ամուսիններին եւ անգամ ամուսնանում են աֆրիկացի կամ արաբ միգրանտների հետ, միայն թե հաստատվեն երկրում, քանի որ դա արդեն նրանց համար սեւեռուն գաղափար է:

Այդ պայմաններում ստիպված միջամտում է պետությունը, որպեսզի իր ձեւով «ուղղի» քրեականացված ճամբարի հետեւանքները: Խնամքի կենտրոններն ու սոցիալական ծառայությունները խլում են երեխաներին ծնողներից, որպեսզի «փրկեն» նրանց, եւ հանձնում են մանկատներ: Ոստիկանները երեկոյան ստուգումներ են անցկացնում եւ կարող են ձերբակալել կամ ծեծել աչքի առաջ հայտնված միգրանտին: Սա միայն կարճ նկարագրությունն է այն ամենի, ինչին հայերը բախվում են` ընկնելով Եվրոմիության փախստականների ճամբարները:

Պետք չէ կարծել, թե բոլորը պատրաստ են տանել այսօրինակ կենսապայմանները: Միայն վերջին տարիներին բողոքի ակցիաներ են անցկացվել Իտալիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի ճամբարներում: Չեխիայի ճամբարում շատերն անգամ հրաժարվում էին սնունդից, իրենց հայտարարությամբՙ «ռասայական եւ խտրական» վերաբերմունքի պատճառով: Ռուս ընդդիմադիր Ալեքսանդր Դոլմատովը չգրանցված «Ուրիշ Ռուսաստան» կուսակցությունից 2013 հունվարի 17-ին ինքնասպանություն գործեց հոլանդական մի այդպիսի ճամբարում, Ռոտերդամում:

Մեր շատ համերկրացիներ բռնում են արտագաղթի ուղին` հույս ունենալով ստանալ ավելին, քան ունեն… Բայց նրանք հաշվի չեն առնում, որ իրենց նման «որսորդները» շատ են, իսկ նրանց ընդունել ցանկացող գրեթե չկա: «Դեպորտից» հետո նրանք կորցնում են նաեւ այն, ինչ ունեն, եւ միայն փոքրաթիվ միգրանտներ, ովքեր թեկուզ ինչ-որ կապ են պահել Հայաստանի հետ, հնարավորություն են ստանում նորմալ կյանք վարելու հայրենիքում:

Սակայն ամենահամառ միգրանտներին չի վերադաստիարակում ո՛չ մերժումը, ո՛չ խտրական վերաբերմունքը ճամբարում, եւ նրանք որոշում են, որ իրենց հետ պատահածը պատահականություն է, իսկ հիմնականում շարունակում են մեղադրել Հայաստանին ու խորհուրդ են տալիս հարազատներինՙ հետեւել իրենց: Նրանք ընկնում են սոցիալական աստիճանի հատակն ու դառնում են «միջազգային անտուններ»` կորցնելով աշխատելու կարողությունը, թափառելով երկրից երկիր ու քարշ են տալիս իրենց խղճուկ գոյությունը: Իսկ վերջում էլ պահանջում են Հայաստանի կառավարությունից, որպեսզի իրենց ապահովեն այլ հարկատուների հաշվին:

Այս նվաստացման ու խտրականության միջով անցնում է Եվրոմիության միգրանտների 80%-ը, եւ շատերը միայն խորտակում են իրենց կյանքը:

Նախորդ գրառումը

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍԵՎ ԱԿՆՈՑՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է 11 ՏԵՂՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է 11 ՏԵՂՈՎ

Please login to join discussion

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական