Իսպանիայի շախմատի թիմային առաջնության 4-րդ տուրում «Էքստրեմադուրան» առաջին հաղթանակը տարավՙ 5-1 հաշվով առավելության հասնելով «Էսկոլայի» նկատմամբ: Առաջին խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց Քեւին Սպրագետի հետ:
Այս հաղթանակից հետո «Էքստրեմադուրան» վաստակած 3 միավորով 8 թիմերի մրցավեճում զբաղեցնում է 6-րդ տեղը: Առաջատարը 8 միավորով «Սոլվայն» է, որը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ 4-2 հաշվով պարտության մատնելով «Սեստաոյին»: