Սենթ Լուիսի շախմատի մրցաշարում Լեւոն Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել: 3-րդ տուրում Լեւոնը հաշտություն կնքեց մինչ այդ 2 պարտություն կրած Գատա Կամսկու հետ: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Մագնուս Կառլսենի եւ Հիկարու Նակամուրայի պարտիան:
3 տուրից հետո առաջատարը 2,5 միավոր ունեցող Հիկարու Նակամուրան է: Կառլսենն ունի 2 միավոր, Արոնյանըՙ 1: Կես միավորով աղյուսակը եզրափակում է Գատա Կամսկին:
3-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց մրցաշարի 1-ին շրջանը: Մեկօրյա հանգստից հետո այսօր շախմատիստները կանցկացնեն 4-րդ տուրի պարտիաները: Արոնյանը սպիտակներով մրցելու է Նակամուրայի հետ, որին մեկնարկային տուրում պարտվել էր: