Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ստոլտենբերգի կարծիքով՝ Կիևը կրիտիկական վիճակում է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայի համար իրավիճակը կարող է վատթարանալ, եթե Արևմուտքը չավելացնի զենքի մատակարարումները։

Նրա կարծիքով՝ Կիևը գտնվում է կրիտիկական իրավիճակում։

«Մենք պետք է պատրաստվենք վատ նորություններին։ Հակամարտություններն ընդհանրապես զարգանում են փուլերով։ Բայց մենք պետք է աջակցենք Ուկրաինային ինչպես վատ, այնպես էլ լավ ժամանակներում», – ասել է Ստոլտենբերգը գերմանական Das Erste հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ստոլտենբերգը չի պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչպես պետք է գործեն Ուկրաինայի զինված ուժերը այս իրավիճակում։ Նա վերահղել է «այս բարդ օպերատիվ որոշումների ընդունումը» Կիևին և Ուկրաինայի ռազմական ղեկավարությանը: