«Լուսարեք»-ը նորաստեղծ երաժշտական խումբ է։ Հիմնադիրները պրոդյուսեր, կիթառահար Տիգրան Ավետիսյանն ու հարվածային գործիքներ նվագող Դավիդ Օլիզարենկոն են։
«Լուսարեք»-ն արդեն ձայնագրել է առաջին երգը, որը հեղինակային երգիչ, կոմպոզիտոր Արմեն Մովսիսյանի «Աղունիկ» ստեղծագործության նորովի մեկնաբանություն է։
«Աղունիկ» երգը «Լուսարեք»-ը կատարում է ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանի հետ։
Երաժիշտների նպատակն է մոռացված հինը մատուցել նոր և հետաքրքիր գործիքավորմամբ՝ համեմված նոր ռիթմերով ու անսովոր մեղեդային հատվածներով, հայկական ժողովրդական, նաև ժամանակակից երգերը յուրօրինակ մոտեցմամբ մեկնաբանել, օրինակ՝ Կոմիտասի «Կաքավիկը», համշենահայերի «Գարմին», Խաչատուր Ավետիսյանի «Մախմուր աղջիկը» ու ձեզ ծանոթ շատ երգեր կարող եք լսել բոսանովա, ռեգգի և պրոգրեսիվ ռոք ոճերում։
Երիտասարդ ստեղծագործողներից կազմված «Լուսարեք»-ն արդեն պատրաստի 15 երգ ունի, որոնք կարող է ձայնագրել։
Դեկտեմբերի 13-ին էլ «Ստոպ» ակումբում տեղի կունենա խմբի համերգը։
«Լուսարեք»-ի վոկալիստներն են Արման Մսրյանն ու Լիլիթ Պետրոսյանը։
«Լուսարեք»- «Աղունիկ»
Հեղինակ – Արմեն Մովսիսյան
Գործիքավորում – Արման Մսրյան, Տիգրան Ավետիսյան
Վոկալիստներ – Արման Մսրյան, Լիլիթ Պետրոսյան, Շուշան Պետրոսյան
Կիթառահարներ – Արման Մսրյան, Տիգրան Ավետիսյան
Կախոն – Դավիթ Օլիզարենկո
Բաս կիթառ – Արման Մսրյան
Հրավիրված երաժիշտներ՝ ջութակ – Արուս Կարապետյան
Բլուլ – Ավագ Մարգարյան
Ձայնագրություն /Միքս/ Մաստերինգ – Ասատուր Դեմիրճյան (life 12 studio)