Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Պուտին-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դեռ նախատեսված չէ. հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով, եթե Փաշինյանը գա Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ-ի հանդիպմանը, նա հնարավորություն կունենա հանդիպել Ռուսաստանի ղեկավարի հետ։