Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Դեմ ենք ցանկացած անօրինական գործողությունների, որոնք ուղղված են Երուսաղեմի Հին քաղաքում պատմականորեն հաստատված էթնո-դավանական հավասարակշռությունը փոխելուն

Մենք չափազանց անհանգստացած ենք Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ սադրիչ գործողությունների հաճախակիացման մասին տեղեկություններից։ Նրանք, մասնավորապես, ուշադրություն են հրավիրել Հին քաղաքում գտնվող «Հայկական այգիների» (Կովերու պարտեզ-խմբ.) շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակին, որը դարձել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և իսրայելական վերաբնակների  վեճի առարկա. այսօրվա ճեպազրույցում Երուսաղեմի հայ համայնքի սեփականության նկատմամբ  իսրայելական ոտնձգություններին է անդրադարձել ՌԴ ԱԳՆ ներկայկացուցիչ Մարիա Զախարովան։ 

Նա մասնավորապես նշել է. «Չսպասելով դատավարության արդյունքներին՝ իսրայելցի վերաբնակներն  սկսեցին վիճելի վայրում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստական ​​աշխատանքները, ինչը հանգեցրեց տեղի հայերի և հրեա արմատականների միջև բախումների։

Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին միջոցներ ձեռնարկել օրենքի շրջանակում այս զգայուն հարցի արդարացի լուծումն ապահովելու համար։ Կարծում ենք, որ երկրի բոլոր  համայնքների իրավունքները պետք է պաշտպանվեն նույն չափով։ Մենք դեմ ենք ցանկացած անօրինական գործողությունների, որոնք ուղղված են Երուսաղեմի Հին քաղաքում պատմականորեն հաստատված էթնո-դավանական հավասարակշռությունը փոխելուն՝ ներառյալ դարեր շարունակ այնտեղ ապրող քրիստոնյաների, նրանց սրբավայրերի և ունեցվածքի վրա հարձակումները»: