Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Մերձկասպյան երկրները կհանդիպեն Մոսկվայում

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում նախատեսված է մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարների հանդիպումը, որը կգլխավորի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Միջոցառումը սկսում է նոր երկխոսություն՝ 2022 թվականի հունիսին Աշխաբադում Կասպյան վեցերորդ գագաթնաժողովում համաձայնեցված մանդատի շրջանակում։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ շեշտը դնելով կասպյան համագործակցության զարգացման առաջնահերթությունների վրա։

Նախարարների խորհրդի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ Սերգեյ Լավրովի և նրա գործընկերների միջև։