Մարտունիում վերջնագիծը հատեց շախմատի «Սեւանա լիճ-2013» մրցաշարը, որի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Ավարտական տուրից առաջ Գրիգորյանը եւ Յուրի Կուզուբովը 5,5-ական միավորով գլխավորում էին աղյուսակը: 9-րդ տուրում առաջինն իր մրցավեճն ավարտեց ուկրաինացի գրոսմայստերըՙ ոչ-ոքի խաղալով բելառուս Սերգեյ Ժիգալկոյի հետ: Իսկ Գրիգորյանը երկարատեւ պայքարից հետո 86-րդ քայլին պարտության մատնեց ավստրիացի Մարկուս Ռագերին ու վաստակեց 6,5 միավոր: 6 միավորով 2-րդ տեղը գրավեց Յուրի Կուզուբովը: 3-րդ մրցանակակիր դարձավ Սերգեյ Ժիգալկոն: 5 միավորով 4-րդ տեղը զբաղեցրեց Արման Փաշիկյանը, որը հաշտություն կնքեց Իվան Պոպովի հետ: