Մենք պատրաստ ենք իրենց անկլավները վերադարձնել, իրենք էլ մեր Արծվաշենը պետք է վերադարձնեն: Ես չեմ բացառում, որ մենք ինչ-որ լուծում կգտնենք, եւ, օրինակ, այն, ինչ գտնվում է սահմանից այս կողմ, կմնա այստեղ, այն, ինչ գտնվում է սահմանից այն կողմ, կմնա այնտեղ: Օրինակ, Արծվաշենն իր տարածքով շատ ավելի մեծ է, քան այն 2-3 անկլավը, որոնց մասին Ադրբեջանը կարող է խոսել. ԱԺ-ում ասել է Ալեն Սիմոնյանը։
Խորհրդարանի ղեկավարը խոսել է նաև անկլավների հարցի իրավական հիմքերի մասին։ Փաշինյանը վերջին ասուլիսին ասաց, որ մասով փաստաթղթեր ու իրավական հիմքեր չկան։
Ալեն Սիմոնյանը հենց այդ հիմքերը նկատի ունենալով ասաց՝ եթե կան, պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին։