Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ցանկության դեպքում կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանը քաղաքական կամք դրսևորի

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի. լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այսօր նոյեմբերի 28-ն է, ցանկության դեպքում կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունն իրոք քաղաքական կամք դրսևորի։ Կարելի է ասել, որ սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ եկել ենք համաձայնության։ Չեմ ուզում հավելյալ մանրամասներ ու ասել ու դրանով վնասել գործընթացին»,-ասել է նա։