Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

 Հայերն ու ադրբեջանցիները պետք է իրար կողքի ապրեն և առևտուր անեն. Ալեն Սիմոնյան

«Կգա ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները ստիպված կլինեն իրար կողքի ապրել։

Մենք հուսով ենք և ամեն ինչ կանենք դրա համար: Հայերն ու ադրբեջանցիները պետք է առևտուր անեն, ես չեմ բացառում, որ որոշ մարդիկ վերադառնան իրենց տները Ադրբեջանի տարածքում, չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց ադրբեջանցիները գան և հաստատվեն այստեղ»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե հաշտության պայմանագրում նման կետ կա՞, Սիմոնյանը պատասխանել է, որ նման կետ չի նկատել։

 «Խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ հիմնված է միջազգային սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, հաղորդակցությունների բացում և այլն»,- ասել է ԱԺ խոսնակը։

Ի դեպ, ադրբեջանական մամուլը ցնծության մեջ է, ու արդեն մի քանի ժամ մեջբերում է նրա հայտարությունները։