Շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը 73-րդ քայլին հաշտություն կնքեց Նաֆիսա Մումինովայի հետ: Էլինան առայժմ չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը` 6 հնարավորից վաստակած 1,5 միավորով զբաղեցնելով 11-րդ տեղը:
Տուրի կենտրոնական պարտիան առաջատարների` Համպի Կոներուի եւ Հարիկա Դրոնավալիի մրցավեճն էր, որն ավարտվեց ոչ-ոքի: Իսկ ահա Կատերինա Լահնոն հաղթելով Անտոանետա Ստեֆանովային, 4,5 միավորով հավասարվեց առաջատարներին: 4 միավոր ունի Օլգա Գիրյային հաղթած Բելա Խոթենաշվիլին: Ալեքսանդրա Կոստենյուկը հաղթեց Գուլիսխան Նախբաեւային, Ցզյույ Վենցզյունը պարտության մատնեց Չժաո Սյուեին: Վերջինիս հետ այսօր Դանիելյանը կմրցի 7-րդ տուրում: