Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ 26 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ

Այսօր Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում է տարիքային 6 խմբով: Սկզբում կընթանան կայծակնային եւ արագ շախմատի մրցաշարերը, այնուհետեւ մասնակիցները Եվրոպայի առաջնության պարգեւները կվիճարկեն դասական շախմատի մրցաշարում: Հայաստանից այդ մրցումներին կմասնակցեն 26 շախմատիստներ: