Քանի դեռ Իսրայելի հարցը չի լուծվել, չի կարող լինել տևական խաղաղություն և ամբողջական միջազգային իրավակարգ՝ ո՛չ մեր տարածաշրջանում, ո՛չ ամբողջ աշխարհում:
Ուզբեկստանից վերադառնալիս, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ Anadolu գործակալության՝ նա դիմել է Արևմուտքին կոչ անելով ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հրադադար հաստատելու հարցով։
«Թուրքիան ջանքեր է գործադրում Գազայում արյունահոսող այս վերքը կասեցնելու համար։ Եթե Միացյալ Նահանգները կիսի այս մոտեցումը, ապա Իսրայելին կանգնեցնելը շատ ավելի հեշտ կլինի»,- ասել է Էրդողանը։