Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Էրդողանը կոչ է արել Արևմուտքին ճնշում գործադրել Իսրայելի վրա

Քանի դեռ Իսրայելի հարցը չի լուծվել, չի կարող լինել տևական խաղաղություն և ամբողջական միջազգային իրավակարգ՝ ո՛չ մեր տարածաշրջանում, ո՛չ ամբողջ աշխարհում:

Ուզբեկստանից վերադառնալիս, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ Anadolu գործակալության՝ նա դիմել է Արևմուտքին կոչ անելով ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հրադադար հաստատելու հարցով։

«Թուրքիան ջանքեր է գործադրում Գազայում արյունահոսող այս վերքը կասեցնելու համար։ Եթե Միացյալ Նահանգները կիսի այս մոտեցումը, ապա Իսրայելին կանգնեցնելը շատ ավելի հեշտ կլինի»,- ասել է Էրդողանը։