Իրանը և Միացյալ Նահանգները կարող են մոտ ապագայում համաձայնության գալ. բանակցությունները գտնվում են վերջնական փուլում
Այս մասին «Ռոյթերս»-ին հայտնել է բանակցություններին որպես միջնորդ մասնակցող պակիստանյան աղբյուրը ։
Նրա խոսքով՝ առաջընթաց է գրանցվել կուլիսներում դիվանագիտական միջոցառումների ժամանակ։ Կողմերի միջև բանակցությունների նոր փուլը կարող է հանգեցնել փոխըմբռնման հուշագրի կնքմանը, որին կհաջորդի համապարփակ համաձայնագրի ստորագրումը 60 օրվա ընթացքում։
«Երկու կողմերն էլ սկզբունքորեն համաձայն են։ Տեխնիկական մանրամասները կհստակեցվեն ավելի ուշ», – ասել է աղբյուրը։









