Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններն իր մոտ ընդունելու Անկարայի պատրաստակամության մասին։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը Թուրքիայի մայրաքաղաքից։
«Այսօր Անկարայում կայացել է արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկի հետ։ Հանդիպման ընթացքում, որի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, արտգործնախարար Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է դադարեցվի միջազգային իրավունքի հիման վրա:
Թուրքիան պատրաստ Է ընդունել բանակցությունները, եթե կողմերը ցանկանան»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` հանդիպման գլխավոր թեմաներից մեկը եղել է հումանիտար իրավիճակը Գազայի հատվածում։