Բանն այնտեղ է հասել, որ օգոստոսի 30-ին Բալթինֆո լրատվական գործակալությունը լուր տարածեց հետեւյալ վերնագրով. «Պետերբուրգում Դաղստանի քաղաքացին մեղադրվում է…»:
«Ռուսաստանյան Բալթինֆո պատկառելի գործակալությունից «Դաղստանի քաղաքացի» բառակապակցությունը լսելը ինձ թվում է ակնհայտ չափազանցություն նույնիսկ ամենա-ամենա-ների համար… Իմ կարծիքով, այստեղ գործունեության լայն ասպարեզ է բացվում դատախազության, քննչական մարմինների եւ ԱԴԾ-ի համարՙ ՌԴ սահմանադրական կարգի պաշտպանության նպատակով: ԶԼՄ-ներում նման սադրանքները չպետք է վրիպեն հասարակայնության եւ իրավապահ կառույցների ուշադրությունից: Գլխավորն էՙ աչքից բաց չթողնել Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես մեկ անգամ արդեն բաց թողեցինք ԽՍՀՄ-ը: Ժամանակին չկասեցվելու դեպքում ԶԼՄ-ների նմանօրինակ գործողությունները կհանգեցնեն ՌԴ քաղաքացիների տարանջատման ըստ ազգային եւ տարածաշրջանային հատկանիշների եւ վաղ թե ուշ կարող են անչափ տխուր հետեւանքներ ունենալ: Հանցագործներ կան աշխարհի յուրաքանչյուր երկրում, եւ հարկավոր է նրանց զատել այս կամ այն ժողովրդի ազնիվ ներկայացուցիչներից, լրատվական հաղորդումներում հանցագործներին չվերագրելով ազգային կամ տարածաշրջանային պատկանելություն», գտնում է Կովկասի ժողովուրդների ռուսաստանյան կոնգրեսի համանախագահ եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուկանյանըՙ մեկնաբանելով տվյալ միջադեպը իր Facebook-յան էջում: