Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լիդերին սպասելիս․ Ստեփան Դանիելյան

30/10/2023
- Հրապարակախոսություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․

Ներկայիս Հայաստանի քաղաքական խոսույթում շատ է շեշտվում լիդերի, այսինքն՝ փրկչի անհրաժեշտությունը։

Ցանկացած շարժում նախաձեռնելիս դրվում է հիմնական հարցը՝ իսկ ո՞վ է լիդերը։

Փորձենք հասկանալ, թե որտեղից է գալիս լիդերի՝ փրկչի գաղափարը և արդյո՞ք լիդեր-փրկիչի գալուստը հիմնավոր է, թե ոչ։

Հայկական մենթալիտետում կա Փրկչի մի քանի արքետիպեր։ Նախ քրիստոնեական արքետիպը՝ Հիսուս Քրիստոսը։

Հիսուսը՝ եբրայերեն Եխոշուա է, ունի երկու արմատ՝ Եհովա եւ Շուա։ Շուան նշանակում է փրկություն, այսինքն՝ Եհովայի Փրկություն, իսկ Քրիստոսը հունարեն նշանակում է Օծված, բառացի թարգմանվել է հրեական Մոշիախից՝ Մեսիաից, որը նույն իմաստն ունի, այսինքն՝ անձ, ով օծվել է Աստծո կողմից և հատուկ առաքելությամբ ուղարկվել է մարդկանց մոտ։

Հասկանալի է, որ մեր ենթագիտակցության մեջ իր հատուկ տեղն ունի քրիստոնեական փրկչի գաղափարը, սակայն Հիսուսի արքետիպն ունի էսխատոլոգիական (հունարեն բառացի նշանակում է «վերջնական խոսք») բովանդակություն, այսինքն՝ մարդկության փրկելու իմաստ՝ միստիկ հիմքի վրա։ Այս առումով Հայաստանի ժողովուրդն աշխարհիկ փրկչի է սպասում։ Այս մոդելը մի կողմ դնենք։

Աշխարհիկ փրկչի արքետիպեր կարող ենք համարել Վարդան Մամիկոնյանին, Սասունցի Դավթին, կամ, ասենք, Գարեգին Նժդեհին։

Չնայած նրան, որ Վարդան Մամիկոնյանն, ըստ եկեղեցու, հավատքի համար էր ապստամբել, մենք նրան ընկալում ենք որպես աշխարհիկ իշխանության ներկայացուցիչ, այն էլ զինվորական, որը Հայրենիքի համար էր պայքարում։

Սասունցի Դավիթը ինդիվիդուալիստ է՝ միայնակ կռվող, ինչը մի կողմից ձեռնտու է սպառողին, Դավիթը իրենցից ոչինչ չի պահանջում, մյուս կողմից նա ոչ համակարգային է։ Դժվար է Սասունցի Դավթին վարչապետ պատկերացնելը։ Այս արքետիպն էլ մի կողմ դնենք։

Մյուս կողմից Սասունցի Դավիթն ու Վարդան Մամիկոնյանը, պարտված հերոսներ են, բարոյական կողը մի կողմ դնենք։ Նաեւ հիշենք, որ եկեղեցին Մամիկյանանին ներկայացրել է որպես հավատքի մարտիկ, իսկ մերօրյա ինքնակոչ ծռերը արժեքազրկեցին էպոսը։

Մնաց Նժդեհի արքետիպը, որ հաջողության հասած, այսինքն՝ կոնկրետ, շոշափելի արդյունք գրանցած գործիչ է։ Սակայն Նժդեհը նույնպես միայնակ հերոս է։ Մենք նրա պայքարում այլ համախոհների անունները չգիտենք, կա Նժդեհ և կան նրա զինվորները՝ նրան միացած Սյունիքի գյուղացիները։

Կարծում եմ, որ Նժդեհի արքետիպն էլ այս պահին ակտուալ չի։

Իսկ ինչպիսին պետք է լինի այսօրվա փրկիչը. թե՞ ընդհանրապես փրկիչ, կամ լիդեր մեզ պետք չէ, այլ պետք են գաղափարներ ունեցող մարդիկ, որոնք համախոհներ են և համակարգված կառուցվածք ու սկզբունքներ ունեն։

Թեման մնում է բաց, սրանք ընդամենը հարցադրումներ են։

 

Նախորդ գրառումը

Հայաստանի ներսում` խորքում, գտնվող «վառոդի տակառը» երբ կպայթի. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Ուղիղ. 2024 թ. պետական բյուջեի քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Ուղիղ. 2024 թ. պետական բյուջեի քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Լրահոս

«Նիկոլ Վովայի, հրապարակային ներկայացրեք 2020թ. պատերազմի համար Բաքվի ներկայացրած մեղադրանքի մասին Ձեր դիրքորոշումը». Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20/07/2026

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից։ Իր ուղերձում Մանուկյանը, մասնավորապես, հայտարարել է....

Ով որ մեզ այս դատին արժանացրել է՝ թող իրենց երեխեքն էլ արժանանան. անհետ կորածի մայր

20/07/2026

Օգոստոսի 4-ին կլինի վեց տարի, որ ես իմ երեխային չեմ տեսել։ Դիմանալու չի, մեղք են այս մայրերը, լրագրողներին այսօր ասաց...

Էս խաղաղությունը, որ իրանք մուրում են, մեզ սենց խաղաղություն պետք չի. իմ խաղաղությունն իմ էրեխեն ա. անհետ կորածի հարազատ

20/07/2026

Ոչ մեկը թող հանկարծ խոչընդոտ չհանդիսանա մեր ճանապարհին, որովհետև 6 տարի է՝ սպասում ենք իրենց, այսօր լրագրողներին ասաց անհետ կորածների...

Գնալու ենք Հակարի կամուրջ, փորձելու ենք Ադրբեջանի անհետ կորածների հարազատների հետ կոնտակտի դուրս գալ. Արսեն Ղուկասյան

20/07/2026

Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց։ Նրանց խոսքով՝ իրենք արդեն 6 տարի է, ինչ անհայտության...

Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը. Տաթևիկ Սողոյան

20/07/2026

Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության...

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար

20/07/2026

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն՝ անդրադառնալով ՀՀ-ից Իսպանիա...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական