Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ Է ԱԿՆԱՐԿԵԼ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ

27/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Ադրբեջանը ներկայացել է ԱԳ նախարար Մամեդյարովի մակարդակով: Հարեւան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարիՙ Նյու Յորքում հանդիպումների մասին տեղեկատվությունը բավական սուղ է: Հայտնի է, որ Մամեդյարովը հանդիպել է Ամերիկայի հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ կողմերը «կարեւորել են Ադրբեջանում ավանդական էթնիկ եւ կրոնական հանդուրժողականությունը, քննարկել իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին»:

Ինչ խոսք, արտառոց է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն իր երկրի եւ Իսրայելի հարաբերությունների հարցը քննարկում է ԱՄՆ հրեական կազմակերպությունների հետ կամ նույն ձեւաչափով անդրադառնում «տարածաշրջանային զարգացումներին»: Տպավորություն է ստեղծվում, որ Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում վերջերս ծագել են «պարզաբանման կարիք ունեցող» խնդիրներ, որոնք, սակայն, պաշտոնական Բաքուն փորձում է հարթել ոչ թե ուղղակի, այլ` միջնորդավորված բացատրություններով: Մամեդյարովն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ հրեական կազմակերպությունների միջոցով Իսրայելին պարզաբանումներ է տվել Իրան-Ադրբեջան վերջին շփումների վերաբերյալ:

Ադրբեջանի ԱԳ նախարարը Նյու Յորքում մասնակցել է նաեւ այսպես կոչված «Կասպյան համաժողովի» շրջանակներում քննարկումներին: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովը հիմնականում խոսել է «Հարավային գազային միջանցքի» թեմայով: Սա մի նախագիծ է, որ ծրագրվում է ավարտին հասցնել 2019-ին: Ըստ կանխատեսումների, ծրագրի հաջողության դեպքում ադրբեջանական գազը կհասնի Եվրոպա: Այդ նպատակով ստեղծվել է կոնսորցիում:

Վերջերս միջազգային մամուլում հրապարակումներ եղան, որ Եվրոմիությունը «հիասթափված է, քանի որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է իր մասնաբաժինը կիսել Ռուսաստանի հետ, որն արդեն իսկ 10 տոկոսի մասնակցություն ունի «Հարավային գազային միջանցք» նախագծում»: Բրյուսելում մտահոգություններ կան, որ ռուսաստանյան «Գազպրոմը» բանակցում է նաեւ նորվեգական ընկերությունների հետ` տվյալ նախագծում վերջիններիս մասնաբաժինը ձեռք բերելու նպատակով:

Մինչդեռ իրողություն է, որ «Հարավային գազային միջանցքը» ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նախագիծ է, որով Եվրոմիությունը ձգտում է մասնակիորեն թոթափել Ռուսաստանից էներգակախվածությունը: Եթե «Գազպրոմ»-ին հաջողվի ադրբեջանական եւ նորվեգական կողմերի հետ ավարտին հասցնել բանակցությունները եւ, ինչպես մեկնաբաններն են կարծում, «եռապատկի «Հարավային գազային միջանցք» ծրագրում իր մասնակցությունը», ապա Եվրոմիությունը քաղաքական իմաստով գրեթե ոչինչ չի շահի:

Այս եւ այլ հարցերի շուրջը Մամեդյարովը բացատրություններ տվե՞լ է, թե՞ ոչ` հայտնի չէ: Ադրբեջանական աղբյուրներն առանձնացրել են նրա խոսքի հետեւյալ հատվածը. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածաշրջանային հակամարտությունը սառեցված չէ: Այդ հակամարտությունը շինարարության (դեպի Եվրոպա գազատարի-Վ. Ա.) ճանապարհին կարող է խնդրահարույց լինել»: Շարունակելով միտքըՙ Մամեդյարովն ասել է, որ «պաշտոնական Բաքուն պատրաստ է օգնել Հայաստանին, եթե Երեւանը հետեւի միջազգային նորմաներին, իսկ հետո կարող է միանալ նախագծին»:

«Միջազգային նորմերին հետեւելու» մասին Մամեդյարովի ասածը թերեւս մեկնաբանելու կարիք չկա: Պարզ է, թե այդ ձեւակերպման տակ ինչ են նկատի ունենում Ադրբեջանում: Բայց որ «հակամարտությունը գազատարի շինարարության ճանապարհին կարող է խնդրահարույց դառնալ», սա արդեն բավական հետաքրքրական միտք է: Դա կարելի է հասկանալ այնպես, որ «քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, գազատարի շինարարությունը չի սկսվի»:

Այս դեպքում ստացվում է, որ Մամեդյարովը շահագրգիռ կողմերին կոչ է անում «արագացնել հակամարտության կարգավորումը, ընդ որում` Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով»: Չի բացառված, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը քողարկված սպառնալիք է հնչեցրել, որ «հակամարտությունը սառեցված չէ, հնարավոր է, որ վերստին բորբոքվի, իսկ այդ դեպքում կարող է վտանգվել գազատարը»:

Կա նաեւ երրորդ հավանականությունը: Միջազգային մամուլում «Հարավային գազային միջանցքի» կառուցման նախագիծը գնահատվել է «չափազանց ծախսատար»: Ադրբեջանական կողմը պնդում է, որ գազատարը պետք է անցնի Վրաստանի տարածքով: Միաժամանակ, սակայն, Բաքուն չի պատրաստվում ներդրումներ անելու գազատարի կառուցման ծրագրում: Բացառված չէ, որ եվրոպական ներդնողները քննարկել են գազատարը Հայաստանի տարածքով անցկացնելու տարբերակը, որը կարող է զգալիորեն էժան լինել: Այս դեպքում Մամեդյարովի ասածից ենթադրվում է, որ «դա հնարավոր է հակամարտության կարգավորումից հետո:

Այս ենթադրության օգտին է խոսում Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին ընդգծումը. «Եթե ծրագիրն ավարտվի 2019-ին, ապա հաջորդ տասնամյակում Ադրբեջանը դրանից ավելի մեծ շահույթ կստանա` հօգուտ պետության եւ մարդկանց»: Թեականորեն խոսել մի ծրագրի հաջողության մասին, որով հետաքրքրված են Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները, նշանակում է ունենալ լուրջ վերապահումներ դրա քաղաքական նպատակահարմարության մասին: Ադրբեջանի ԱԳ նախարարը փաստորեն այդ վերապահումն արել է:

Նախորդ գրառումը

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՇԵՆՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական