Այսօր Ադրբեջանում տեղի կունենա Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։
Հակարիի կամրջի ապօրինի անցակետում հուլիսի 29-ին առևանգված Խաչատրյանը հանիրավի մեղադրվում է Խոջալուի շրջանի Մեշյալի գյուղում իբր ադրբեջանցի բնակիչների «ցեղասպանությանը» մասնակցելու մեջ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դատական նիստը վարելու է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։
Նշենք, որ քրեական գործով զեկուցողը դատավոր Ջամալ Ռամազանովն է։
Քրեական գործը քննվելու է Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում։
Այսօր դատական քննությունը կհայտարարվի բացված, դատավորը կհրապարակի մեղադրական եզրակացությունը։
Ադրբեջանի դատախազությունը հայտնում է, որ Վագիֆ Խաչատրյանը եղել է միջազգային հետախուզման մեջ։