Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ադրբեջանցի դատավորը կհրապարակի Վագիֆ Խաչատրյանի մեղադրական եզրակացությունը

Այսօր Ադրբեջանում տեղի կունենա Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական ​​նիստը։

Հակարիի կամրջի ապօրինի անցակետում հուլիսի 29-ին առևանգված Խաչատրյանը հանիրավի  մեղադրվում է Խոջալուի շրջանի Մեշյալի գյուղում իբր ադրբեջանցի բնակիչների «ցեղասպանությանը» մասնակցելու մեջ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դատական ​​նիստը վարելու է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։

Նշենք, որ քրեական գործով զեկուցողը դատավոր Ջամալ Ռամազանովն է։

Քրեական գործը քննվելու է Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում։

Այսօր դատական ​​քննությունը կհայտարարվի բացված, դատավորը կհրապարակի մեղադրական եզրակացությունը։

Ադրբեջանի դատախազությունը հայտնում է, որ Վագիֆ Խաչատրյանը եղել է միջազգային հետախուզման մեջ։