Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Վլադիմիր Բուրմակինին եւ վաստակելով 4,5 միավոր, 8 շախմատիստների հետ գլխավորեց աղյուսակը: Զավեն Անդրեասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 3,5-ական միավոր: Զավենը հաշտություն կնքեց Մարկ Ցեյթլինի հետ, Ռոբերտը հաղթեց Անդրեյ Շուրաեւին: 3-ական միավոր են վաստակել Վահե Բաղդասարյանն ու Աննա Հայրապետյանը: Արմեն Անտինյանն ունի 2,5 միավոր, Վլադիմիր Պողոսյանըՙ 1: