Երեւանի 2795-ամյակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի շարք ոլորտներում բազմամյա եւ ակտիվ գործունեություն ծավալած անձանց պարգեւատրել է քաղաքապետի ոսկե մեդալով:
Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգեւատրվել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը , Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը , «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանը :
Լրատվության բնագավառում նշանակալի անվանդի եւ անմնացորդ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրվել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակից Տիգրան Լիլոյանը :
Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգեւատրվել նաեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը , Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը , Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս, դոցենտ Մարգարիտա Մնացականյանը , Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի պարուսույց Հովհաննես Խաչիկյանը. Հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը , րապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեղագետ Յակով Խաչիկյանը :