Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

100 հազար դրամ միանվագ օգնության ծրագիրը շարունակվում է

Մենք գալիք շաբաթվա ընթացքում նախատեսում ենք հաստատել այն կարգը, որով աջակցություն կցուցաբերվի Արցախից Հայաստան տեղափոխված 300 ուսանողներին՝ իրենց ուսումը շարունակելու հարցում, եթե դա վճարովի ուսում է, և այդ հարցը կկանոնակարգենք»,- այսօր հայտնել է «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանում բնակություն է հաստատել 100,632 բռնի տեղահանված արցախցի։

Քարտային հաշիվ ունեցող արցախցիների մեծ մասն այս օրերին ստացել է 100 հազար դրամ միանվագ օգնությունը։

Ըստ Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և քարտային հաշիվներ ունեցող շահառուների թիվը գերազանցում է 50 հազարը:

«Եթե ինչ-որ մեկի քարտային հաշվին գումարը դեռևս մուտքագրված չէ, դա նշանակում է, որ ընդամենը  խոսքը վերաբերում է որոշ դեպքերում բանկային գործառնությունների  ժամանակատարությանը, և երկուշաբթի կամ երեքշաբթի բոլորն այդ գումարը  կտեսնեն իրենց հաշիվներին։ Ովքեր չունեն քարտային հաշիվներ, պետք է այս օրերի ընթացքում բացեն իրենց հաշիվները»,-հայտնել է փոխվարչապետը և նշել, որ որ արցախցիների կեսն է առայժմ ստացել միանվագ դրամական աջակցությունը, իսկ մյուսներն առաջիկա օրերի ընթացքում, իրենց գրանցումներին համապատասխան, կշարունակեն ստանալ իրենց գումարները: