Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանական 8 գյուղ Հայաստանն «օկուպացրել է», դրանք պետք է ազատագրվեն. Ալիև

«Ադրբեջանական 8 գյուղ դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ. այս մասին հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և հավելել, որ Ադրբեջանը դրանք պետք է ազատագրի։

Ալիևը հեռախոսազրույցում ընդգծել է. «Եթե տարածաշրջանում նորից հակամարտություն սկսվի, մեղավորը կլինի Ֆրանսիան»։

Նա ասել է, որ Գրանադա չի մեկնել ու չի մասնակցել հանդիպմանը, քանի որ  Ֆրանսիան կողմնակալ դրիքորոշում ունի։