Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պաղեստինն Արաբական պետությունների լիգայից արտակարգ հանդիպում է պահանջում

Ինքնավար Պաղեստինը  պահանջում է Արաբական պետությունների լիգայի արտակարգ հանդիպում ու նիստ անցկացնել։

Հորդանան գետի Արևմտյան ափի Պաղեստինյան իշխանությունները կիրակի օրը հուշագիր են ներկայացրել՝ կոչ անելով Արաբական լիգայի ԱԳ նախարարների արտակարգ հանդիպում հրավիրել. հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը:

Արաբական պետությունների լիգայում Պաղեստինի ինքնավարության մշտական ​​ներկայացուցիչ Մոհաննադ Աքլուկն ասել է, որ ինքը ներկայացրել է արտակարգ հանդիպման խնդրանքը «Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիայի ֆոնին»՝ նշելով, որ  Երուսաղեմի  Ալ-Աքսա մզկիթը հարձակման է ենթարկվել։