Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանով հետաքրքրվում են Գերմանիայի բունդեսլիգայի մի քանի թիմեր: Ըստ Transfermarkt.de կայքի, հայ ֆուտբոլիստը հետաքրքրել է «Վոլֆսբուրգին»: Այդ թիմի հարձակման գծում հանդես են գալիս Շտեֆան Կուչկեն եւ Իվիցա Օլիչը, իսկ լավագույն ռմբարկու Բաս Դոստը հունվարին լուրջ վնասվածք է ստացել ու առայժմ ապաքինվում է:
«Վոլֆսբուրգը» բունդեսլիգայի առաջնությունում 9 տուրից հետո վաստակած 12 միավորով ընթանում է 9-րդ տեղում: Այդ հանդիպումներում թիմը 11 գոլ է խփել: