Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հայ բռնցքամարտիկների համար ավարտվեց: Պայքարը շարունակող մեր միակ ներկայացուցիչ Արամ Ամիրխանյանը (69 կգ) քառորդ եզրափակիչում պարտվեց կուբացի Արիսնոիդի Դեսպաինյեին ու դուրս մնաց հետագա պայքարից: Այսպիսով, Ալմաթիում ռինգ դուրս եկած մեր 7 բռնցքամարտիկներից ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: