Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

Պ. Ք.

Հոկտեմբերի 26-ին Մոսկվայում տեղի կունենա ՌԴ նախագահին առընթեր Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հանդիպումը ուսանողության եւ ակտիվ երիտասարդության ներկայացուցիչների հետ: Այդ մասին խմբագրությանը հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետեւյալ թեմաները. ՌԴ ազգային, միգրացիոն, երիտասարդական քաղաքականությունը, ազգամիջյան հարաբերությունները, միջէթնիկական հակամարտությունների, արմատական ծայրահեղականության կանխումը եւ այլն: Միջոցառման ընթացքում հանդիպման մասնակիցները «կենդանի» քննարկման ձեւաչափով կկարողանան համառոտ ելույթ ունենալ իրենց հուզող խնդիրների վերաբերյալ, հարց տալ, առաջարկություն անել:

Միջոցառումը տեղի կունենա Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանում: Հասցենՙ Միկլուխո-Մակլայի փ., թիվ 6, մետրոյի «Բելյաեւո», «Յուգո-զապադնայա» կայարաններ: Հյուրերը կհավաքվեն ժամը 14.30-ից: Սկիզբըՙ ժամը 15-ին:

Համալսարանի շենք մտնելու անցագրերի ձեւակերպման համար անհրաժեշտ է նախապես գրանցվել 8-909-966-99-76 հեռախոսահամարով (Նարինա) կամ հայտ ուղարկել sarmolodezh@mail.ru էլեկտրոնային հասցեով, նշելովՙ

1) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը

2) աշխատանքի կամ ուսման վայրը, պաշտոնը

3) հետադարձ կապի տվյալները. e-mail, բջջային համար: