«Մենք նորից շատ հստակ նշում ենք, ինչպես դա արվել է նաև ՄԱԿ-ում, մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Ես չեմ կարող նշել, թե ինչպիսին կարող են լինել դրա հետ կապված խախտումների հետևանքները: Բայց մենք միասին ուզում ենք շեշտել, որ դրանք անխախտելի սկզբունքներ են»,-Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը: