Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում անցկացված մենամարտում 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը միավորներով (120-108, 119-109, 119-109) հաղթեց իտալացի Ջովանի դե Կարոլիսին: Պրոֆեսիոնալ ռինգում դա Արթուրի 42-րդ մենամարտն էր, որում հայ բռնցքամարտիկը 38-րդ հաղթանակը տոնեց: Ջովանի դե Կարոլիսը 25-րդ մենամարտն էր անցկացնում, որում 5-րդ պարտությունը կրեց:
«Այնքան էլ գոհ չեմ արդյունքից: Կարոլիսը ողջ ուժերը ներդրեց նոկաուտից խուսափելու համար: Ցանկանում էի դիտարժան դարձնել մենամարտն ու մրցակցին հաղթել նոկաուտով, սակայն չստացվեց», մենամարտից հետո նշել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ Արթուրը հաջորդ տարի WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պետք է վիճարկի Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում: