Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչի՞ մասին չեն լռում արձանները… Արտո Չաքմաքչյանի “Քայլող մարդը”

12/06/2020
- 12 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տասնհինգ եւ ավելի տարիներ առաջ Արտո Չաքմաքչյանը, – նա այդ տարիներին ավելի հաճախ էր այցելում Հայաստան, – պատմում էր իր նոր մտահղացման մասին, մի նոր քանդակի ու հույս էր փայփայում, թե այն տեղադրվելու էր Երեւան քաղաքում:

1948-ի Հայաստան ներգաղթողների ճակատագրիՙ Արտո Չաքմաքչյանին բաժին ընկածն ավելի դժվար էրՙ կյանքային բարդ իրողությունների հետ նաեւ ազատ մտածողության արվեստագետի եւ խորհրդային գաղափարախոսության հակադրությունն ու ներքին անհաշտություննները:  Մոտ երկու տասնամյակ դիմակայելով խորհրդային արվեստային մթնոլորտին ու բարքերինՙ նա հեռացավ երկրից, հիշողությունների դառը բեռով. միայն այսՙ որ Կոմիտասի նրա արձանըՙ Մերգելյանի ինստիտուտի դիմացի այգում տեղադրված, գիշերով ջարդուփշուր էին արել ու բեկորները տարել, լցրել իր արվեստանոցի դռան առաջ: Մոնրեալում տաղանդավոր արվեստագետն ունեցավ արժանավոր ստեղծագործական կյանք, միջազգայնորեն ճանաչված, որի քանդակները տեղադրված են աշխարհի տարբեր երկրներումՙ Կանադայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում… Եթե փորձենք բնութագրել նրա ստեղծագործությունը մեկ բառով, այն ներհայեցողական, մտածողական արվեստ է: Ինքըՙ արվեստագետն այդպիսին էր հոգեկերտվածքովՙ ներհայող էր: Արվեստներից ամենանյութականի տիրույթում նյութը նա տարրալուծում, դարձնում էր մտածող, փոխակերպում, քանդակի ձեւածավալային դեֆորմացիաները ծառայեցնում գաղափարին:

Ստեղծագործական կոնցեպտների ամենաընդգծված դրսեւորումները երկու կերպարի մեջ են հատկապես խտացվածՙ Նարեկացու եւ Կոմիտասի. առաջինը որպես ներքին մենախոսության, ինքնամտածողության, եւ Կոմիտասըՙ տարբեր հոգեվիճակների արտահայտություններ: Չաքմաքչյանական արվեստի հիմնական կոնցեպցիան արվեստի համամարդկային խնդիրների ըմբռնումների մեջ` արտահայտում է ժամանակակից ինտելեկտուալ անհատի ստեղծագործ երեւակայությունը` ներքին զգայական վերարտադրությամբ:

Արտոյի բախումը իր ժամանակի հետ չէր, դա համընդհանուր էր, տարածական ու խորքային,  վերժամանակյայի խորհրդածության ու ընկալման, մարդկային կյանքի իմաստի, աշխարհի ճանաչողության ու արվեստի միջոցով դրանց պատասխանները գտնելու որոնում էր: Նրա արվեստի կենտրոնում մարդն է. նա նյութի փայլ ու ողորկություն չէր փնտրումՙ աչք շոյող մակերեսային գեղագիտության: Նրա մարդը մտածողն է, հոգսը, նրա ներքին դժվարությունն ու մենակությունը, հոգեկան անջրպետներն ու փլուզումները, նրան տրված ժամանակիՙ ծննդի ու մահվան սահմանում ինքնաիրացումն ու ճանաչողության բարդագույն հանգույցներում դատապարտվածի ճակատագիրը: 

Վերջին շրջանի գործերում նա հրաժարվեց քանդակային արվեստի համար մշտական համարվող նյութիցՙ բրոնզից. թափվելու, քայքայվելու, ճմռթվելու ենթարկա նյութի նրա ընտրությունը կյանքի թելադրանքն էր: Ասում էր. §Եթե մարդը կարողացել է ստեղծել ատոմային զենք եւ երկրագնդի վրա այսքան քանակություն է կուտակել, որով կարող է աշխարհը կործանել, մի՞թե դա չի վկայում նյութի քայքայման, վերացման մասին¦:

Կա այսպիսի բանՙ հեռանում ես, որ մերձենաս: Սա հոգու վիճակ է, տեւական ապրումի փորձառություն: Ամեն հանդիպման ասում էր, որ Հայաստանից ստացած սնունդն է կյանքը դրսում պահում. §Որքան հեռացա, այնքան ավելի սկսեցի իմ ներսում կրել հայրենիքը¦: Արվեստագետի ճակատագիր է. նրա բազմաթիվ գործեր աշխարհի տարբեր քաղաքներում կան, իսկ հայրենիքումՙ ոչ (*): §Քայլող մարդու¦ գաղափարը նա մտահղացել է վաղուց,  2006-ին այս առիթով մեր հանդիպմանն ասաց, որ Հայաստան` իր վերջին այցելությունները հավատ են ներշնչել մեր հետագա քայլին: §Չեմ ասի, թե վերածնունդ ենք ապրում, բայց որ սկսեցինք քայլել, անժխտելի է: Այդ հավատով մտահղացա ստեղծել մի քանդակ, որ խորհրդանիշը լինի այսօրվա Հայաստանի: Քանդակեցի շատ պարզ թեմայովՙ §Քայլող մարդ¦,  որիՙ  արդեն արված քայլը մեր շարժումն է, իսկ պատվանդանի շարունակությունը (դատարկ) այդ շարժման պոտենցիալն է, եւ արվելիք հաջորդ քայլը տարածությունն է: Սա սիմվոլիկ քանդակ է եւ պետք է փիլիսոփայական աչքով դիտել: §Քայլող մարդը¦ գլխիկոր է, մտազբաղ, ներքին ողջ աշխարհն ընդգրկած իր մեջ. քայլ անելը դյուրին գործ չէ, եւ թանկ գին է պահանջում: Ինքը քայլում է` գետնից կտրված, երկրորդին անմիջապես պատրաստ: Արձանը դինամիկ է եւ դրվելու է Հյուսիսային պողոտայում, ուր երթեւեկություն չի լինելու, պիտի մարդիկ քայլեն, եւ քայլքի խորհրդանիշն է լինելու արձանը¦: (§Ազգ¦, 13. 06. 2006):

Հյուսիսային պողոտան կառուցվեց, բայց արձանի տեղադրման խոստումը մնաց ետեւում, որքան էլ քանդակի նախապատրաստական  աշխատանքներն արվել էին, եւ բրոնզաձուլման աշխատանքը կատարվելու էր Լիբանանում: Արվեստագետն այդպես էլ չտեսավ իր գործերից գոնե մեկն իր հայրենիքում:

ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄՆԵՐ

Չիմացության վտանգները

Թե որքանո՞վ §Քայլող մարդը¦ ստեղծագործության  արվեստագետի մեկնաբանությունն ու  գաղափարական մոտեցումները առնչություն կամ նշանակություն են ունեցել 2018-ի ժողովրդական շարժման առաջնորդների համար, եւ արդյոք արձանի քայլը իմաստային խորքով թեկուզ հեռավոր նույնականություն ունի՞ Գյումրի – Երեւան քայլի հետՙ չգիտենք: Բայց լավն այն է, որ անցած ամսին  կառավարության որոշումովՙ հանրապետության տարբեր վայրերում ի թիվս մի շարք քանդակների տեղադրման, Արտո Չաքմաքչյանի այս գործը նույնպես ներառվել է:

Այս շարժման հետեւանք, որի հետ մեծ հույսեր էինք կապում,  հայ հասարակությանՙ սկզբում պայմանականորեն թվացող սեւ – սպիտակի բաժանումը, ցավալիորեն, վերածվեց դառը իրականությանՙ վտանգավոր զարգացումներով. մոտեցումների տարբերությունները հասցվեցին փոխադարձ ատելության, վիրավորանքներիՙ ձեւավորելով երկու հակադիրՙ միմյանց չհանդուրժող, չխնայող շերտ: Հանրային այս պառակտումը օրեցօր խորանում է ոչ միայն ներքաղաքական ընթացքներին, անձերին առնչվողՙ գերակշիռ մասով մանր դեպքերի (մեկ կամ մի քանի նկարի պատմություն, եւ այլ), նաեւ հատկապես պաշտոնյաների նոր նշանակումների, ոստիկանության ու հասարակության, իբր հանրային վերահսկողությանՙ մեզ համար բոլորովին նոր երեույթների եւ ուրիշ առիթներով, սակայն այս ամենում արվեստի գործերը նույնպես զերծ չեն մնում այս արատիցՙ դառնալով անմեղ զոհեր նաեւ չիմացության հետեւանքով: Ահավասիկՙ ժամանակակից մեր արվեստի լավագույն վարպետներից մեկի դեռ չտեղադրված ստեղծագործության շուրջ ծավալվում են անպարկեշտ, վիրավորական խոսակցություններՙ արժեզրկող, նսեմացնող. ստեղծվում է վերաբերմունք, մթնոլորտ: Ցավ ի սրտի մտածում եսՙ ճակատագրի հեգնա՞նք էՙ Արտոյի Կոմիտասը կուլ գնաց սովետական կարծրատիպային մտածողության, եւ հանկարծ այս մյուսը նույնպես չդառնա  ներկա պսեւդոմտայնությունների զոհ…

Չաքմաքչյանի արձանիՙ ներքին մտածումների խոհափիլիսոփայական բեռը կրող ժամանակակից մարդու կերպարային այս արտահայտությունըՙ մեր աչքին քիչ անսովոր մեկնաբանությամբ, նորություն է, ձեւամտածողական նոր մակարդակ: Այս գրության շարժառիթն ու նպատակը սա էՙ վերհիշեցնելու հանրության հատկապես երիտասարդ հատվածին, եւ բոլոր նրանց, ովքեր ասոցացնում են արձանի գաղափարը 2018-ի քայլքի հետ,  արվեստի այս գործի մտահղացման շարժառիթի, հեղինակի ստեղծագործական ժառանգության, հեղինակի արժեքիՙ նրա միջազգային հեղինակության ու գնահատանքի մասին:

Եվ  հարգանք ու խոնարհումՙ արվեստագետի հիշատակին եւ նրա թողած արժեքներին:

Չաքմաքչյանն առաջինն էր սփյուռքի արվեստագետներից, որ 90-ականներին, Հայաստանի անկախության հենց առաջին տարիներին իր ստեղծագործական ժառանգությունը երկրին նվիրաբերելու առաջարկով հանդես եկավ. բաց նամակը տպագրվեց §Անդրադարձ¦ թերթում: Թանգարանային տարածք տրամադրելու եւ բազմաքանակ արձանների տեղափոխումը Կանադայից Հայաստանՙ պետական մարմինների պարտավորությունն ու իրավասությունն է: Մեր մտավորականներից Երվանդ Տեր-Խաչատրյանի ջանքերն այս ուղղությամբ եւ հանդիպումները ժամանակի համապատասխան պաշտոնատար անձերի հետ անարդյունք եղան: Խոստումներըՙ Ազգային պատկերասրահում առանձին հատվածի, հետագայում իբր հատուկ այս նպատակի համար կառուցվելիք շենքի հարկաբաժնի հատկացման, մնացին բանավոր խոսքի մակարդակում:

Հիմա, այսքան տարիներ անց, երբ վերջապես տեղադրվելու է Արտո Չաքմաքչյանի քանդակըՙ §Քայլող մարդու¦, նոր իշխանություններին արժե հիշեցնելՙ իրականացնելու արվեստագետի ցանկությունը, նրա ստեղծագործական ժառանգությունը Հայաստան տեղափոխելու եւ թանգարանային տարածք տրամադրելու կարեւոր գործը:

Այլապես մենք ո՞ւմ կամ որտե՞ղ ենք թողնում մեր մշակութային, հոգեւոր արժեքները: *) Ճշտենքՙ Արտոն ընդամենը մեկ կիսանդրի ունի Երեւանումՙ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի գավիթում տեղադրվածՙ Վ. Թեքեյան բանաստեղծի կիսանդրին, որը ժամանակին նվիրել են Վաշինգտոնից Վարդգես եւ Ռիտա Բալյանները: Ծ.Խ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայազգի գիտնականըՙ “Քավլիի” մրցանակակիր

Հաջորդ գրառումը

Ի՞նչ է պատահել հայոց եկեղեցուն

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ է պատահել հայոց եկեղեցուն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական