Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՊԱՍԵՆՔ ԱՆԻՄԱՑԻՈՆ ԲՈՒՄԻ

06/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Դեռեւս Խորհրդային Միության տարիներին անիմացիան մեծ ծաղկում էր ապրում: Մեկը մյուսի հետեւից նկարահանվում էին հետաքրքրական ֆիլմեր, մուլտֆիլմեր, որոնցից շատերն այնքան էին սիրվում հանրության կողմից, որ դրանցում հնչող մի շարք արտահայտություններ թեւավոր խոսքերի պես տարածվում էին մարդկանց շրջանում` «Պինգվինաշենից» մինչեւ «Գտնված երազ»: Վերջին տարիներին անիմացիայի արտադրության տեխնոլոգիաները սրընթաց զարգացել են, նոր տեխնոլոգիաները փոխել են անիմացիան` հայտնվելով մին նոր հարթակում, սակայն անիմացիոն հին հայկական մուլտֆիլմերը դեռեւս մեր հիշողության մեջ կադր առ կադր պահպանվել են ու միայն լավ ազդեցություն են թողել ի տարբերություն այսօրվա արտադրանքի: Այսօր ամենակարեւոր կրթադաստիարակչական գործառույթն են կատարում մուլտֆիլմերըՙ նրանցում ներկայացնելով մեր պատմությունը, հերոսներին: Կարող ենք եւ պետք է մանուկների մեջ սերմանել ազգայինը, ոչ թե թույլ տալ, որ նրանք մեծանան բացառապես Սպայդերմենների, Շրեկների, Ռենջերների ազդեցության տակ: Չնայած որ, խորհրդային կարգերի փլուզումից հետո որոշ շրջան հայկական անիմացիան ոչ մի քայլով առաջ չէր գնում, սակայն եկավ ժամանակ, որ այն երկրորդ շնչառություն ստացավ: Այսօր ե՛ւ դասական ոճի, ե՛ւ եռաչափ անիմացիան վերելք են ապրում եւ նոր փուլ մտնում Հայաստանում: Դրա մասին փաստում են նաեւ անիմատորները: Եվ այսօր հպարտությամբ տոնում ենք հայկական անիմացիայի 75-ամյակը:

Եթե հայկական անիմացիայի վերելքը դիտարկենք միջազգային փառատոներում տարած հաղթանակներով, ապա այո, մենք ունենք լավ արտադրանք, որը գնահատվում է: Սակայն ուր է այդ արդյունքը, ինչո՞ւ են մեր էկրանները ողողված հոլիվուդյան սարսափազդու մուլտֆիլմերով:

Խ. Միության ժամանակ ստեղծված անիմացիոն յուրաքանչյուր ֆիլմ պետք է ցուցադրվեր բոլոր կինոթատրոններում, հեռուստաալիքներով, բայց այսօր, բնականաբար, այդ քաղաքականությունը չի կարող գործել եւ այլ տարբերակներ չեն ստեղծվել: Այդ իսկ պատճառով շատ ու շատ անիմացիոն ֆիլմեր, մուլտֆիլմեր հեռուստադիտողին հայտնի չեն եւ մնացել են ստեղծողների դարակներում: Երբեմն-երբեմն Հանրային հեռուստաալիքն է ցուցադրում դրանք, սակայն դա դեռեւս բավական չէ հայկական անիմացիոն ֆիլմերը հանրահռչակելու համար: Այս հարցին պետք է լուրջ մոտեցում ցուցաբերվի, սակայն, ինչպես շատ եւ շատ այլ հարցեր, բարձիթողի վիճակում են:

Վերջին շրջանում քիչ թե շատ հայտնի անիմացիոն ֆիլմերից էր Դավիթ Սահակյանցի ստեղծագործական խմբի ստեղծած «Կիլդիմ» անիմացիոն նախագիծը, որը լավ ընդունելություն գտավ հանրության շրջանում, ինչպես իմաստային, այնպես էլ տեխնիկական լուծումների առումով եւ ծառայեց իր նպատակին: Սա էլ շրջանառվեց համացանցի միջոցով: Դե ինչ, եթե պետական ուշադրություն չի հատկացվում, ապա գոնե անիմատորները պետք է իրենց համար PR մեխանիզմ մշակեն` հնարավոր բոլոր եղանակներով իրենց ստեղծագործությունները տարածելու համար:

Սակայն ուրախալի է, որ Հայաստանում անիմացիան այնքան հաստատ հիմքերի վրա է դրված, որ հասունացավ պահը ստեղծելու նաեւ անիմացիային նվիրված փառատոն` «Ռեանիմանիա»:

Շուտով հենց այս փառատոնի շնորհիվ տեղի կունենա համագործակցություն անիմացիայի ժանրում` հայերի եւ էստոնացիների միջեւ: Փառատոնի շրջանակում հայաստանյան հանդիպման ժամանակ երկու երկրների մասնագետները հստակեցրին համագործակցության բոլոր կետերը` ֆինանսական աղբյուրների հայթայթումից մինչեւ իդեաների կյանքի կոչման մեխանիզմ, մասնագետների փոխանակում եւ ստեղծագործական այլ կետեր: Ուրախալի է, որ բացի պետական աջակցությամբ ստեղծվող անիմացիոն ֆիլմերից, հայ մասնագետները եզրեր են փնտրում համագործակցելու դրսի մասնագետների հետ: Ի դեպ, 2013թ. Ազգային կինոկենտրոնը մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրության համար նախատեսված բյուջետային հատկացումներ է արել` «Վիշապագորգ», բեմադրող ռեժիսոր Գայանե Մարտիրոսյան, «Դանթե», բեմադրող ռեժիսոր Նաիրա Մուրադյան, եւ «Զարմանադարանը», բեմադրող ռեժիսոր Անդրանիկ Թորոսյան, անիմացիոն եւ այլ ֆիլմերի համար:

Էստոնացի անիմատոր Ռեբանե Մարի Լուիսը չնայած որ այդքան շատ հայկական անիմացիոն ֆիլմեր չի դիտել, սակայն իր նայածի շրջանակում վերլուծելով ասաց. «Ե՛վ հայերը, ե՛ւ էստոնացիները կարծես թե նույն սակավ բյուջեով են նկարահանում իրենց անիմացիոն մուլտֆիլմերը, ֆիլմերը, սակայն երկու երկրների արտադրանքի ընդհանրությունը միայն դա չէ: Ինչպես նկատեցի, հայկական մուլտֆիլմերում դուք փորձում եք շեշտը դնել ազգայինի վրա, մենք եւս դա անում եք: Շփվելով հայ անիմատորների հետ հասկացա, որ Հայաստանում ներուժը կա, ինչը շատ ուրախալի է»:

Հուսանք, որ անիմացիոն բումի գոնե գալիք տարիներին ականատես կլինենք ու կգա ժամանակ, որ ամերիկացու, անգլիացու կամ մեկ այլ երկրի քաղաքացու զավակը կմեծանա հայկական ոգով ստեղծված անիմացիոն ֆիլմով, մուլտֆիլմով, ոչ թե հակառակը:

Եկել է ժամանակը, որ մեզ թողած ժառանգությունը հիմք դարձնելով զարգացնենք մեր աշխատանքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕՎԿԻԱՆՈՍԻ ՀՈՏԸ

Հաջորդ գրառումը

ՌՈՄԱՆՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՄԱՆՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական