Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական պայմանների վատթարացմամբ, ինչը սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակման հետևանք է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«ԱՄՆ-ն վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար», – ասել է Պատելը։




