Հրաչյա Ղափլանյանի անվան Երեւանի Դրամատիկական թատրոնում նոյեմբերի 14-ին պրեմիերա է` «Կենտ զույգ»: Այս կատակերգության գլխավոր դերերում են` Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը: «Կենտ զույգ» կատակերգությունը բեմադրվել է Նիլ Սայմոնի համանուն ստեղծագործության հիման վրա:
Ներկայացումը երկու մտերիմ ընկերների մասին է, որոնք խառնվածքով ու տեսակով խիստ տարբերվում են միմյանցից, սակայն, հանգամանքների բերումով ապրում են միասին: Ի դեպ, ներկայացման մեջ խաղում են նաեւ` Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Գագիկ Սուքիասյանը, Լուսինե Հայրապետյանը, Մարիամ Հայրապետյանը: Իսկ ներկայացման բեմադրիչը` Արման Նշանյանն է, նկարիչը` Հայկ Սողոմոնյանը: